Պատրաստեք դիմումները․ հրաժեշտ եք տալու դատական համակարգին

Պատրաստեք դիմումները․ հրաժեշտ եք տալու դատական համակարգին

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«2020թ․ «Զարթոնք» փաստաբանական պալատը որոշեց նման հնարքով փրկել Ռ․Քոչարյանի օգտին աշխատող դատավորներին՝ նրանց տալով «մրցանակներ» իբրև լավագույն դատավորներ։ Դրանցից մեկը Ալեքսանդր Ազարյանն է, ում հարցով կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ-ում և ըստ լրատվամիջոցների՝ արդեն իսկ ազատման դիմում է գրել։ Անցած տարեվերջին «Թափանցիկ ձեռք» մրցանակի է արժանացել նաև Զարուհի Նախշքարյանը, ով մրցանակից այնքան ոգեշնչվեց, որ դատարանում դարձել էր Գառնիկ Իսագուլյանի թափանցիկ ձեռքը և անպատկերացնելի խախտումների գնաց հօգուտ Լայվնյուզի, ինչը չկարողացան պարտակել անգամ վերաքննիչ դատարանում, վճռում արձանագրելով, որ թափանցիկ ձեռք ստացած/դարձած դատավորը դուրս է եկել հայցի շրջանակներից, հայցվորի փոխարեն ինքնագլուխ ընդլայնել այն, և որ ամենաապշեցնողն էր՝ կեղծել էր դատարանում հետազոտված ապացույցը՝ տեսանյութը․ վճռում գրել էր, թե տեսանյութում 10 անգամ ասված «դուրս եկեք տարածքից»-ը նշանակում է կարգազանց անձին միտումնավոր պահել, որպեսզի ստորացնեն ու վիրավորեն։

 

Պատրաստեք դիմումները․ հրաժեշտ եք տալու դատական համակարգին։ Առաջիկա օրերին թափանցիկ ձեռք տիկնոջ ու վերաքննիչի ևս 2 դատավորի դեմ կարգապահական վարույթները կուղարկվեն Արդարադատության նախարարություն՝ ԲԴԽ կողմից քննելու համար։

Զարթոնք փաստաբանական պալատն այս անգամ չի փրկի»։