Իմ թիմին չեմ թողնի մենակ. կգնամ խորհրդարան. Վանեցյան

Իմ թիմին չեմ թողնի մենակ. կգնամ խորհրդարան. Վանեցյան

«Ինչ վերաբերում է անձամբ ես մանդատ վերցնելու եմ, թե ոչ' եթե որոշում կայացվի, որ դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

 

«Շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար»,- հայտարարեց նա:

 

Հիշեցնենք' Վանեցյանը միացավ Սերժ Սարգսյանին, կազմեց դաշինք և մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: