«Տասովշիկ»-ներից փողերը հետ ստանալուց հետո Քոչարյանը կլքի Հայաստանը

«Տասովշիկ»-ներից փողերը հետ ստանալուց հետո Քոչարյանը կլքի Հայաստանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քոչարյանն ու նրա որդիները սկսել են հաշիվ պահանջել իրենց շտաբի պետերից ու ընտրություններին մասնակցած իրենց «տասովշիկ»-ներից։ Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Քոչարյանները պահանջում են վերջիններիցս մինչև վերջին կոպեկը վերադարձնել նրանց փոխանցած այն գումարները, որոնցով պետք է կաշառեին քաղաքացիներին ու ստիպեին ընտրել Քոչարյանին։ Ընդ որում խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Մեր աղբյուրները նաև հայտնում են, որ «տասովշիկներին» բաժանած փողերը հետ ստանալուց հետո Քոչարյանը կլքի երկիրը։ Եվ դա ամենևին զարմանալի չէ, քանի որ նույն Քոչարյանը 2008-ից հետո լքել էր երկիրն ու Տանզանիայում զբաղված էր սատկած առյուծ քշելով, կարծես դա ավելի կարևոր էր, քան Հայաստանի ու Արցախի ապագան։ Թերևս դա վկայում էր մի բանի մասին, որ Քոչարյանին սեփական հաճւփքների ու փողից բացի այլ բան երբեք էլ չի հետաքրքրել, այդ թվում նաև Հայաստանի ու Արցախի ապագան։