Գազպրոմի աշխատողները մեկ մարդու նման մերժել են Քոչարյանին և ընտրել Նիկոլ Փաշինյանին

Գազպրոմի աշխատողները մեկ մարդու նման մերժել են Քոչարյանին և ընտրել Նիկոլ Փաշինյանին

Ինչպես տեղյակ եք, Քոչարյանի բոլոր հանրահավաքներին Գազպրոմի ղեկավարները ստիպում էին, որ աշխատակիցները ներկայանան Քոչարյանի հանրահավաքներին:

 

Իհարկե այդ ամենով Քոչարյանն ուզում էր ուժ ցույց տար, սակայն իր իսկ կիրառած տեխնոլոգիան աշխատեց իր դեմ:

 

Գազպրոմի մի քանի աշխատակիցներ իրենց մտերիմների հետ զրույցներում պատմել են, որ իրենց կոլեկտիվներում ատում են Քոչարյանին, քանի որ իրենց կտրելով առօրյայից ստիպել են գնալ հանրահավաքների:

 

«Մեզ համար ամենակարևորը մեր ազատությունն է: Մեզ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով տանում էին հանրահավաքների և մենք հասկացանք, որ եթե դեռ իշխանության չեկած այդպես են վարվում, ապա ինչ կանեն, եթե Աստված մի արասցե ընտրվեն: Մենք բոլորս գիտեինք, որ այդ ամենի դեմն առնելու համար պետք է ընտրենք գործող իշխանություններին, քանի որ Քոչարյանը բռնանում էր մեր ազատությանը, իսկ այս իշխանությունը՝ ոչ»,-ասում է գազպրոմի աշխատակիցը:

 

Եվ ահա, Քոչարյանին այս նույն սկզբունքով դեմ են քվեարկել բոլոր այն կոլեկտիվներում, որտեղից նրանց ստիպելով բերել են հանրահավաքներին: