Ցավալի դեպք. Հայ ազգը չի դիմանա

Ցավալի դեպք. Հայ ազգը չի դիմանա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել' փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

 

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։

 

 21-ում արդեն ֆաբրիկա ուներ, 24-ում՝ ինքնաթիռ. Արզաքանցյանի ինչի՞ն են պետք ընտրությունները

Քաղաքական գործչին  տեղեկանք է տրամադրել Մոսկվայի Տեղեկատվական տեխնոլոգիական համալսարանում սովորելու մասին, և երկրից նրա բացակայությունը հարգելի է համարվել, քանի որ այդ դեպքում օրենքը չի սահմանափակում թեկնածուի առաջադրումը:

 

 

Սակայն քաղաքական գործչի տրամադրած տեղեկանքում նրա ուսուցման ժամկետները չեն համընկնում, և ներկայացրած 3 տեղեկանքներում ժամկետների հետ կապված անճշտություններ կան։ Մասնավորապես դրանցում  7 ամսվա տարբերություն կա, ավելին, փաստաթղթերից մեկում բացակայում են բուհի վավերապայմանները։

 

Բուհի ռեկտորի պատասխանում հաստատվում է Արզաքանցյանի ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը, սակայն նշվում է, որ դա եղել է 2011-ի սեպտեմբերից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որից հետո նա հեռացվել է համալսարանից' պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

 

Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Բացի այդ հանձնաժողովի նախագահի մոտ կասկածի տեղիք տվեց երրորդ փաստաթուղթը, որում' ըստ ԿԸՀ–ի նախագահի, կան ակնհայտ կնիքի տարբերություններ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանումներ պահանջեց, որոնց սակայն Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ պարզաբանել։

Նա խնդրեց 24 ժամ իրենց տրամադրել , որպեսզի կարողանան անճշտությունները պարզաբանել, սակայն ԿԸՀ–ը հայտնեց, որ ժամկետը սուղ է և չեն կարող տրամադրել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, կարող է բողոքարկվել վարչական դատարանում' 3–օրյա ժամկետում։