Մեր շախմատիստն ընկավ իր փորած փոսը. ԱԱԾ նախկին տնօրեն

Մեր շախմատիստն ընկավ իր փորած փոսը. ԱԱԾ նախկին տնօրեն

«Նա երբեք չի պահում իր խոստումները»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը քննադատել է Սերժ Սարգսյանին․

 

«Նա ցանկանում էր խափանել Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանն ու կայունացմանը տանող գործընթացը: Սա նրա այն ժամանակվա գործողությունների և ներկայիս վարքի հիմնական ուղերձն է: Այն բանից հետո, երբ Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակալի դրական արդյունքներ գրանցեց տնտեսության մեջ եւ խորհրդարանական ընտրություններում հաղթեց որպես ՀՀԿ առաջնորդ, Սերժ Սարգսյանն առաջարկեց նրան բավարարվել առաջին փոխվարչապետի պաշտոնով եւ անձամբ շարունակել ղեկավարել: Սակայն մինչ այդ նա հրապարակային ամբողջ ազգին խոստացել էր երբեք չզբաղեցնել ղեկավար պաշտոններ Հայաստանում. Չհավակնել վարչապետի պաշտոնին, ինչպես նաեւ չդառնալ նախագահ կամ ԱԺ նախագահ:

 

Եվ հիմա նա փորձում է մարդկանց ներշնչել, որ եթե կառավարությունը գլխավորել Կարապետյանը, ապա համանախագահները կարող էին խստացնել իրենց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ակնհայտ է, որ սա մատից հոտ քաշած մտավախություն է, քանի որ համանախագահների կողմից դիրքի փոփոխության ռադիկալ պատճառ չկար եւ նրանք ակնհայտորեն առաջնորդվելու էին նույն մադրիդյան սկզբունքներով, որոնք դրված էին բանակցային գործընթացի հիմքում:

 

Իսկ ինչ ստացվեց Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում, ով վերաշարադրեց Սահմանադրությունը իր եւ իր կուսակցության համար, իսկ հետո փորձ արեց ապահովել իր պաշտոնավարման երրորդ ժամկետը, մենք տեսնում ենք առաջին ձեռքից: Չէ՞ որ եթե նա բարոյական մարդ լիներ, ապա հեղափոխությունից եւ խառյատակ հեռացումից հետո, նա կազատեր ՀՀԿ-ի ղեկավարումը ավելի երիտասարդների համար, որպեսզի այդ քաղաքական ուժին նոր ոգի տար, որը տասնամյակներով ղեկավարել է Հայաստանը: Իսկ ի՞նչ նա արեց դրա փոխարեն. իր անձով փակեց երիտասարդների մուտքը եւ դրանով ոչնչացրեց կուսակցությունը:

 

Եվս մեկ բան. ինչու էր պետք Սահմանադրություն փոխել, փոխել կառավարման համակարգը, ո՞ւմ էր դա պետք, ազգի՞ն, նրանց ինչ-որ մեկը երբւեէ հարցրե՞լ է: Եվ ինչ Սահմանադրություն է այն, որն այնպիսի պայմաններ է առաջարկում, որ խորհրդարանականներըվ ստիպված են արդեն երկրորդ անգամ կազմակերպել վարչապետի հարցի ընտրությունն այնպես, որ այն չանցնի: Պատգամավորները ստիպված են գնալ իրենց խղճին եւ համոզմունքներին հակառակ, որպեսզի չխոչընդոտեն այս արատավոր համակարգին:

 

Իսկ պատասխանը պարզ է. Սերժ Սարգսյանն իր համար այնպիսի Սահմանադրություն էր կարել, որպեսզի հետագայում հնարավոր չլիներ նրան հեռացնել իշխանությունից: Սակայն ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ «Փոս փորողն ինքն է փոստն ընկնում»: Եվ ահա մեր շախմատիստն ընկավ թակարդը»,- ասել է Պետրոսյանը։