Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Տեր Պետրոսյանին

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Տեր Պետրոսյանին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, մեջբերեց քիչ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակաումից հատված, որտեղ նշվում էր, որ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, անկախ նախկինում իրենց ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնել, առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով։ Ալեքսանյանը նշեց, որ ինքը շոկի մեջ է, թե ինչպե՞ս «Մարտի 1»-ը դարձավ սկզբունքային տարաձայնություն և սուր հակասություն, բայց այնուամենայնիվ նշեց, որ հետաքրքիր է այս հարցով իմանալ նաև Նիկոլ Փաշինյանի տեսակետը։

«Լևոն Տեր-Պետրոսյանը իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում 2 ամգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն։ Մեկը եղել է 2008 թվականի ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել ձեզ հայտնի, կամ գուցե հիմա կարող է պարզվի՝ մեզ անհայտ պատճառներով, երկրորդը եղել է «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը», որի ճակատագիրը բոլորս գիտենք։ Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել «ավազակապետական հեղափոխություն»։ Փաստորեն ստացվում է, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին միակ բանը, որ մեծ ճշտգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը դահլիճում ներկա և նաև ոչ ներկա մարդկանց ջանքերով խափանվել է։ Ես ուրիշ մեկնաբանություն չունեմ։ Դուք ձեր խոսքում ասեցիք, որ փաստորեն 2008  թվականի «Մարտի 1»-ը «սկզբունքային տարաձայնություն» է և կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին և վստահություն հայտնել ձեզ բոլորիդ, որ «ավազակապետական հեղափոխությունը» չի ստացվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։