Հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ. Ալեն Սիմոնյան

Հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Ասաց՝ պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ, իսկ արձանագրումն արել են նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:

«Ուզում եմ շեշտել, որ մեր գործընկեր, պարոն Մարուքյանի կողմից առաջարկված տեքստի մասով «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել: «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով քաղաքական պայմանավորվածություններին, ձեռնպահ կքվեարկի այս ընտրությանը»,- ասաց Սիմոնյանը: