Քանի մարդ է մասնակցել այսօրվա հուժկու և ջախջախիչ հանրահավաքին. թվեր

Քանի մարդ է մասնակցել այսօրվա հուժկու և ջախջախիչ հանրահավաքին. թվեր

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։53-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։