Դաշնակցական գործիչների հրահրմամբ քաղաքացիները հարձակվել են Դատախազության շենքը հսկող ոստիկանության ծառայողների վրա (տեսանյութ)

Դաշնակցական գործիչների հրահրմամբ քաղաքացիները հարձակվել են Դատախազության շենքը հսկող ոստիկանության ծառայողների վրա (տեսանյութ)

«ժողովուրդ էս պահից ազատ եք, ով ինչ ուզում է թող անի»․ դաշնակցականները սադրեցին ոստիկանների վրա հարձակումը Դաշնակցական գործիչների հրահրմամբ քաղաքացիները հարձակվել են ՀՀ Գլխավոր դատախազության շենքի և շենքը հսկող ոստիկանների վրա։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանը իր ելույթի վերջում հայտարարեց՝ «Ամեն քաղաքացի այս պահից արդեն ազատ է իր պահանջը ներակայացնելու», ինչից անմիջապես հետո Մանուկյանի կողքին կանգնած երիտասարդ դաշնակցականը բղավեց․ «ժողովուրդ էս պահից ազատ եք, ով ինչ ուզում է թող անի»։ Այս հայտարարությունից անմիջապես հետո քաղաքացիները սկսեցին տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա և փորձեցին գրոհել դեպի Դատախազության շենք։

Ցուցարարները շշեր և այլ առարկաներ են նետել, ինչի հետևանքով ոստիկանները վնասվածք են ստացել, մեկ ոստիկան ուշագնաց է եղել։ Ստեղծված իրավիճակում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել սադրանքի զոհ դարձած քաղաքացիներին։