Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը:

 

Կրեմլը տեղեկացնում է՝ երկու երկրի ղեկավարներն անդրադառնալու են տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերին, մասնավորապես' Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցին:

 

Պուտինը և Փաշինյանը կքննարկեն նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում գործակցության հեռանկարները: