Քոչարյանն անպատիժ չի մնալու. նրա ժառանգներից պետությունը վերցնելու է ամբողջ կապիտալը

Քոչարյանն անպատիժ չի մնալու. նրա ժառանգներից պետությունը վերցնելու է ամբողջ կապիտալը

Հայկ Թորոյանը գրում է.

 

Մարտի մեկի ոճրագործության փաստով, 850 վկա կա, բազմաթիվ տեսանյութեր, թե ինչպես է զինվորական բանակը տանկերով հասել մայրաքաղաք Երևան և ներգրավել ներքաղաքականությանը, փաստացի եղել են կրակոցներ, իսկ փամփուշտները անհետացել։ Փաստացի 2008 թ-ի մարտի մեկին ՀՀ-ի ինքնահռչակ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը։ Այսքանից հետո ՍԴ-ի 8 դատավոր + Գլխավոր դատախազ, ինչքան էլ փորձեն 9 անձով հայտարարել, որ Քոչարյանը անմեղսունակ է, միևնույնն է՝ հայ հանրությունը չի ճանաչելու քոչարյանին որպես անմեղսունակ, թե Մարտի մեկի զոհերի հարցում, թե 1999 թ-ի Հոկտեմբերի 27 ի հարցում։ Այնպես, որ հայ ազգի և պատմության համար ոչ թե կարևոր է ՍԴ-ի և Դատախազի արձանագրությունը, այլ փաստացի այն ամենը ինչը տեսել են միլիոնավոր մարդիկ։ Ռոբերտ Քոչարյանը եթե ոչ «այսօր», ապա «վաղը» միանշանակ դատապարտվելու է և իր ժառանգներից ամբողջ կապիտալը բռնագրավվելու է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Պատմության մեջ, ոչինչ երբեք անպատասխան չի մնացել։