«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՀՀ նախագահին կոչ է անում հետքայլ չանել

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՀՀ նախագահին կոչ է անում հետքայլ չանել

ԳՇ պետի ազատման հրամանի վերաբերյալ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունից այսօր որոշ իրադարձություններից հետո բարձրացված աղմուկը վկայում են ընդդեմ ՀՀ պետականության, օրինականության և իրավիճակից դուրս գալու բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծում գտնելու համակարգված գործողությունների մասին։

Օգտվելով սահմանադրության անկատարությունից և երկրի մայր օրենքը ենթարկելով կամայական, խիստ կողմնակալ վերլուծությունների որոշ շրջանակներ փորձում են ճնշում գործադրել պետական ինստիտուտների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի վրա և արգելակել լարված իրավիճակի սահմանադրական և անցնցում հանգուցալուծումը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է նման փորձերը եւ կոչ է անում պետության գլուխ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարիմ մնալ ՀՀ պետական կարգի ու սահմանադրականության գերակայության սկզբունքներին, շարունակել գործել բացառապես՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայունության և ժողովրդավարական գործընթացների անշրջելիության։

«Հանուն Հանրապետության» կուսակցության

Ղեկավար մարմին։