Վազգեն Մանուկյանի այսօրվա ելույթը բանակը կազմաքանդելու մասին է․ Ստյոպա Սաֆարյան

Վազգեն Մանուկյանի այսօրվա ելույթը բանակը կազմաքանդելու մասին է․ Ստյոպա Սաֆարյան

Վազգեն Մանուկյանի այսօրվա ելույթը բանակը կազմաքանդելու մասին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը։

 

«Այն ինչ մտածում է այս միությունը, ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է։

Բանակի տասնյակ հազարավոր սպաներ, զինվորներ ու հասարակությունը պետք է կատեգորիկ մերժեն կապ ունենալ պետականության այդ կարևոր ինստիտուտը կազմաքանդող խմբակի հետ։

 

Բանակից վրեժ են լուծում, որ պատերազմի օրերին իրենց չեն ենթարկվել։

 

19 բարձրաստիճան զինվորականներ պետք է գիտակցեն, որ իրենց դրդում են հակասահմանադրական գործողությունների ու կատեգորիկ հրաժարվեն խաղալ այդ թելադրվող խաղը հանուն պետականության ու հենց բանակի։

 

Գրառումը բացառապես ու միայն ՀՀ քաղաքացու խոսք է»,- գրել է նա։