Կարեն Բեքարյանին տանում են բանտ. նա ձերբակալվեց. նոր մանրամասներ

Կարեն Բեքարյանին տանում են բանտ. նա ձերբակալվեց. նոր մանրամասներ

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ձերբակալվել է։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց վերջինիս փաստաբան Գոռ Միքայելյանը։

 

«Դժվարությամբ, բայց կարողացա հանդիպել Կարեն Բեքարյանին։ Նրան ձերբակալել են։ Այս պահին դեռևս շարունակվում են գործողությունները՝ կապված հարցաքննության և այլնի հետ»,- նշեց փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում։ Խուզարկությունից հետո Բեքարյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել էր Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։