Պուտինը մերժել է Քոչարյանին. նա չի կարող վերադառնալ

Պուտինը մերժել է Քոչարյանին. նա չի կարող վերադառնալ

Վերջին օրերին իր տված հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ, ապա անպայման մասնակեցու է ու իր խոսքերով ասած «կրելու» է: Արած հայտարարությունով Քոչարյանը  փաստացի բացահայտեց իր՝ քաղաքականություն վերադառնալու պլանների մասին։  Սակայն Քոչարյանը նոր չէ, որ որոշել է վերադառնալ քաղաքականություն, վաղուցվանից փնտրում է ճանապարհներ, այդ թվում նաև ակնկալում է ստանալ ՌԴ նախագահ Պուտինի աջակցությունը։  Քոչարյանին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրվող Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու նպատակով ամեն գնով ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, որպեսզի ստանա վերջինիս աջակցությունը,  սակայն վերջին ամիսներին Քոչարյանի՝ Պուտինի հետ հանդիպման խնդրանքն արդեն 3 անգամ մերժվել է Կրեմլից։ 1) Դեռևս պատերազմի օրերին հայտնեց, որ Արցախի հարցում լուծում գտնելու համար ցանկանում է մեկնել Մոսկվա, ինչին ի պատասխան դատախազության միջնորդությամբ Քոչարյանին վերադարձրին վերջինիս անձնագիրը, սակայն Կրեմլից՝ Պուտինի հետ հանդիպման խնդրանքին մերժում ստանալուց հետո ստիպված հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով և չի կարող մեկնել Մոսկվա։ Բնականաբար չէր կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ Պուտինը մերժել է իր հետ հանդիպման խնդրանքը, ու ստիպված հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։ 2)  Պուտինի հետ հանդիպման երկրորդ փորձը Քոչարյանն արեց 2020 թվականի դեկտեմբեր ամսին, երբ եռօրյա այցով մեկնել էր Մոսկվա: Սակայն կրկին անգամ մերժվելուց հետո ստիպված եղավ կեղծ էջերով հայտարարություն տարածել, իբրև թե Պուտինի հետ երկար հեռախոսազրույց է ունեցել:  Այն ինչ, ցանկացած խելամիտ մարդու մոտ հարց է առաջանում, թե արդյոք Քոչարյանը  չէր կարո՞ղ Պուտինի հետ հարցազրույց ունենար Հայաստանից, պարտադի՞ր էր դրա համար հասնել Մոսկվա։ 3) Պուտինի հետ հանդիպման երկրորդ փորձը Քոչարյանն արեց նախորդ շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղից նաև հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն՝ հույս ունենալով, որ գոնե այս կերպ ինտրիգ կմտցնի ու «կհամոզի» Պուտինին ընդունել իրեն, սակայն Քոչարյանի ջանքերն ապարդյուն անցան, Կրեմլից շարունակ մերժեցին Պուտինի հետ հանդիպման Քոչարյանի խնդրանքները։ Ակնհայտ է, որ երբեմնի «երկրի միակ տղամարդը» հռչակած Քոչարյանը դարձել է «ռագատկի քար», ով տարատեսակ ստերով փորձում է առասպելներ հյուսել իր մասին։