Նոր մանրամասներ Հայաստանը ցնծաց ողբերգական դեպքից. 15 տարեկան տղայի մահվան սարսափելի և գաղտնի իրականությունը

Նոր մանրամասներ Հայաստանը ցնծաց ողբերգական դեպքից. 15 տարեկան տղայի մահվան սարսափելի և գաղտնի իրականությունը

Քննչական մարմինն այսօր Հրազդանի կիրճում կախված դեռահասի մահվան հանգամանքների  հետ կապաված մի քանի վարկած է ուսումնասիրում։

 

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների միջադեպը կապված է դեռահասի մասնակցությանը ինտերնետում տրածաված սակայն արգելված «Կապույտ կետ» խաղի հետ։ Ըստ քննվող վարկածի՝ դեռահասը տարված է եղել այդ վտանգավոր խաղով, որն իր մասնակիցներին առաջարկում է կատարել արգելված, շատ ժամանակ կյանքի և առողջության համար  վտանգ ներկակացնող առաջադրանքներ, որոնց թվում են նաև ինքնասպանության փորձերը։

 

Դեռահասը բարձր տեխոնոգիաների նկատմամբ մեծ նախասիրություն է ունեցել, սակայն մահից հետո պարզվել է, որ համակարգչից ամբողջ ինֆորմացիան հեռացված է։ Ըստ InfoPort.am-ի աղբյուրների, դեպքից երկու օր հետո նրանք ընտանիքով պատրաստվում էին մեկնել ԱՄՆ։

Ինչպես ավելի վաղ հայտնել  էինք, 15-ամյա դեռահասը, ով Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, այսօր կախած վիճակում հայտաբրվել է Հրազդանի կիրճի «Պրինցես Մարիաննա»  ռեստորանի մոտակայքում։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձյան՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Նշվում է, որ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը: Որոշում է կայացվել' դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: