Հայկ Մարությանի հրաժարականի և ՔՊ-ից դուրս գալու մասին

Հայկ Մարությանի հրաժարականի և ՔՊ-ից դուրս գալու մասին

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը' անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մի ընթացակարգ' պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասաց, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ: