Ինձ թվում էր՝ ԲԴԽ-ում իմ գնալը աղ ու հացով պիտի դիմավորեին. Ջհանգիրյանը՝ Բագրատյանին (տեսանյութ)

Ինձ թվում էր՝ ԲԴԽ-ում իմ գնալը աղ ու հացով պիտի դիմավորեին. Ջհանգիրյանը՝ Բագրատյանին (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրության հարցն է:

«Ես խիստ զարմացած եմ ԲԴԽ նախագահի հայտարարությունների վրա' որպես իմ ուսանող: Ես կարծում եմ' այստեղ խնդիրը այլ-այլ հարթությունների մեջ է թաքնված, հակառակ դեպքում ինձ թվում էր, որ իմ էնտեղ գնալը աղ ու հացով պիտի դիմավորեին: Հիմա որևէ գնահատական չեմ տա, ներսում կքննարկենք այդ բոլոր հարցերը»,- ի պատասխան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը: