Պատերազմի առնչությամբ իրավապահ մարմինները շուրջ 1300 քրեական գործ են հարուցել. Փաշինյան

Պատերազմի առնչությամբ իրավապահ մարմինները շուրջ 1300 քրեական գործ են հարուցել. Փաշինյան

Պատերազմի հետ կապված՝ ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, շուրջ 1300 քրեական գործ կա: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ քրեական գործերով ընթանում է նախաքննություն:

Վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին՝ պատերազմի ընթացքում հնարավոր դավաճանական գործողությունների մասին:

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով դավաճանության դեպքերին՝ Փաշինյանը շեշտեց, որ իր արած հայտարարությունների հիման վրա կան կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր, և համոզված է, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ: