«Իմ քայլը» խմբակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրի. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցությունը չի առաջադրելու իր թեկնածուին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Այս մասին այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Եթե ԲԿՀ-ն պատրաստակամություն կհայտնի քննարկելու իր կողմից նոր թեկնածու առաջադրելու հնարավորությունները, մենք պատրաստ ենք այդ քննարկմանը»,- ասաց պատգամավորն ընդգծելով, որ իրենց դիրքորոշումն այն է, որ այդ հնարավորության պատուհանը բաց են թողնելու:

Իմքայլական Մարիա Կարապետյանը տեղեկացրեց, որ այս պահին հանձնաժողովը ղեկավարվում է փոխնախագահի կողմից և այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԲՀԿ-ն իր ընդդիմադիրի պարտականությունները չի ցանկանա կատարել: