Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնագրերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Ինչպես հայտնի է, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Բանակցությունները տևեցին գրեթե չորս ժամ: