Չեմ հասկանում, երբ զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում. Ջհանգիրյան

Չեմ հասկանում, երբ զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում. Ջհանգիրյան

«Ասեմ ազնվորեն, ես չեմ հասկանում, երբ զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոց կիրառելու, և դատարանը նրան բաց է թողում: Կամ հսկայական զինվորական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և այդ արսենալով ուզում են մարդ ձերբակալեն, կալանավորեն, դատարանը մերժում է: Ես դա չեմ հասկանում: Ես ոչ մի բան չեմ որակում, ասում եմ՝ այդ որոշումներն իրենց բողոքարկման ընթացակարգով կգնան վերև»,- այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

 

Ջհանգիրյանը նաև նշեց, որ վաղը՝ ժամը 11.00-ին, կհանդիպի «Լուսավոր Հայաստանի» և, հավանաբար, ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունների հետ: