Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումներն այս պահին հրապարակել․ Մակունց

Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումներն այս պահին հրապարակել․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ խմբակցությունը չի նախաձեռնում Նիկոլ Փաշինյանին թեկուզ իրենց թիմից այլ անդամով փոխարինելու գործընթաց։ Օրինակ՝ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասել էր, որ խմբակցությունում ոմանք առաջադրել էին Արարատ Միրզոյանի թեկնածությունը։

«Մեր ներքին քննարկումների հետ կապված ունենք այս արդյունքը։ Ես նպատակահարմար չեմ գտնում մեր խմբակցության ներքին քննարկումներն այս պահին հրապարակել։ Մեր խմբակցությունում եղել են տարբեր քննարկումներ։ Հիմնավորումներից ամենաառաջինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել։ Հետևաբար, արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա, և ըստ այդմ կշարժվենք» ,- ասաց նա։