Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Փաշինյանին առաջարկել են պայմաններ, որոնց նա չի համաձայնվել

Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Փաշինյանին առաջարկել են պայմաններ, որոնց նա չի համաձայնվել

«Թե ինչպիսին կլինի 2021-ը, կախված է հենց քեզանից». Dargett ընկերությունը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ տարածելով այս ֆլեշմոբը: «Նման ֆլեշմոբերի նպատակը տրամադրությունների փոփոխությունն է: Մենք բնական ընթացքում ենք, պարտություն ենք կրել, հսկայական կորուստներ ունենք, և սպասել, որ թեթև դուրս կգանք դրանից, իրատեսական չէ:

 

Բայց ֆլեշմոբի ուղերձն այն է, որ պասիվ սպասելիքներն անիմաստ են, պետք է գործողությունների գնալ, և այն, ինչ ուզում ես ստանալ, դա քո գործողություններից է կախված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Republica հյուրանոցի և Dargett գարեջրի Հովհաննես Դուրգարյանը՝ ընդգծելով, որ ուղերձի հիմնական իմաստն այն է, թե յուրաքանչյուրն ինչ է անելու այս տարի և ոչ թե սպասի, թե ինչպիսին է լինելու տարին: Իսկ իբրև հասարակություն, արդյո՞ք մենք գիտենք՝ ինչ ենք անելու այս տարի, հաջորդ տարի, առաջիկա տարիներին, ձևակերպե՞լ ենք այն գաղափարները, որոնց շուրջ ուզում ենք համախմբվել:

 

Այս հարցին ի պատասխան՝ Դուրգարյանը նշեց, որ իր կարծիքով այդ գաղափարները Սահմանադրության մեջ են ձևակերպված, և դրանք անընդհատ չեն փոխվում: «Մենք ուզում ենք լինել սուվերեն, արդար, ուզում ենք լինել գնահատված, ապրել բարեկեցիկ, ուզում ենք, որ լինի արդարադատություն: Սրանք են այն հիմնարար ձգտումները, որ ցանկացած հասարակություն ունի:

 

Անցած տարվա դժբախտոթյունները կարծես մի նոր թափ հաղորդեցին ազգային, պետական ձգտումներին, որովհետև այն, ինչը ամենակարևորն է ցանկացած ժողովրդի համար, այսինքն՝ անվտանգությունը, մենք բաց էինք թողել: Տեսականորեն կար գիտակցում, որ կարող է պատերազմ լինել, բայց դա հասարակությունը չէր ընկալում որպես կարևոր ռիսկ, որից պետք է ակտիվ պաշտպանվել և նվազագույնի հասցենլ այդ ռիսկը: Պատերազմը բացառելու, խաղաղ գոյակցությունը պահպանելու ձգտումը, կարծում եմ, առաջիկա տարիներին ավելի մեծ կլինի, քան նախորդ տարիներին»:

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մանիպուլյացիաների քանակը շատ-շատ է քաղաքականության մեջ, հասարակությանը փորձում են կերակրել սին խոստումներով՝ հասնելով կարճաժամկետ «քաղաքական սիմպատիաների»: «Բայց Կեղծ գաղափարների շուրջ մարդկանց համախմբման միտումը գնալով նվազում է,- նշեց դուրգարյանը: -Մարդիկ սթափել են: Հիմա դատարկ խոստումներով մարդկանց մոբիլիզացնելու հնարավորությունն այլևս չկա»: