Այսօր Լևոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ծննդյան օրն է։

Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945-ի հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968-ի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972-ին Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987-ին նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում։  1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

1989-ի օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990-ի մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996-ի սեպտեմբերի 22-ին։

1998-ի փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից։

2008 թվականին առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար և տեղի ունեցած համատարած ընտրակեղծիքների հետևանքով չի ստանձնել նախագահի պաշտոնը: Եղել է համազգային շարժման առաջնորդն ու ՀԱԿ կուսակցության հիմնադիրն ու կուսակցության ղեկավարը: