Վրաստանը նոր որոշում կայացրեց

Վրաստանը նոր որոշում կայացրեց

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից՝ նոյեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքով երեկոյան ժամը 21:00-ից 05:00-ն արգելվում է տեղաշարժը ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև չի թույլատրվում հասարակական տարածքում գտնվելը, հայտնում է Aliq.ge-ն։

 

Նշված արգելքը չի գործի միայն Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը:

Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն՝ սահմանված կարգավորումները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք և անհատ ձեռներեցները կտուգանվեն 2000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով: