Ինչու է ոստիկանության ծառայողների հագուստների վրա առկա չինական գրություն

Ինչու է ոստիկանության ծառայողների հագուստների վրա առկա չինական գրություն

Ինչպես հայտնի է այսօր նույնպես մայրաքաղաքում շարունակվել են հակակառավարական ակցիաները։

Մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցներ և պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Փողոցներ փակած քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանների թվում եղել են նաև ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցներ, որոնց հագուստներին չինական գրառումներ են եղել։

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից պարզաբանելով, որ ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին և վերադառնալուց հետո իրենց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։

«Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից: