Ղարաբաղում հուշարձաններն ու սրբավայրերը պաշտպանելու հարցը շատ կարևոր է. ՌԴ նախագահ

Ղարաբաղում հուշարձաններն ու սրբավայրերը պաշտպանելու հարցը շատ կարևոր է. ՌԴ նախագահ

Ղարաբաղում հուշարձաններն ու սրբավայրերը պաշտպանելու հարցը շատ կարևոր է։ Ի լրումն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ անհրաժեշտ է ներգրավել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ին այդ աշխատանքների մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես կցանկանայի հատկապես խոսել ռազմական բախումների սարսափից հետո պատմական հուշարձանների և կրոնական սրբավայրերի պահպանության մասին՝ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական», - ասել է Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հանդիպմանը: Նա հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցուցումներ ունի այս բոլոր ոլորտներում ակտիվ աշխատանքի համար: