Փարիզի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը

Փարիզի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը

Րոպեներ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը:

 

«Սա շատ կարևոր է, մենք աշխատում էինք այս ուղղությամբ, ի վերջո, սա Ֆրանսիայի մայրաքաղաքն է: Հույս ունենք, որ այս քվեին օրինակ կհանդիսանա մյուս քաղաքների համար»,-ասաց Թորանյանը :

 

Նրա կարծիքով՝ առաջիկայում Ֆրանսիան նույնպես կճանաչի Արցախի անկախությունը.«Այն, ինչ պատահեց, ցույց տվեց, որ Արցախի և Արցախի ժողովրդի համար ուրիշ ճար չկար: Եվ պետք է աշխատենք, որ ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: Եվ եթե Ֆրանսիան ճանաչի, մյուս եվրոպական երկրների համար օրինակ կհանդիսանա: Մյուս հայկական գաղութները նույնպես պետք է այս ուղղությամբ աշխատեն և պետք է ցույց տան, որ սա կարևոր է մարդու իրավունքների տեսանկյունից»,-հավալեց Արա Թորանյանը: