Պուտինը խոսել է Արցախի հարցի լուծման մասին. ըստ ՌԴ նախագահի պատմական շանս են ստացել վերջնական հարցը լուծելու համար. մանրամասներ

Պուտինը խոսել է Արցախի հարցի լուծման մասին. ըստ ՌԴ նախագահի պատմական շանս են ստացել վերջնական հարցը լուծելու համար. մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի իր գործընկերներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են, և իրավիճակն այդ տարածաշրջանում կայունանում է, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ունեցած ելույթում Պուտինը հիշեցրել է, որ սեպտեմբերին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սուր փուլ էր մտել»։ «Ռուսական կողմն ամենաակտիվ քայլերն է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեզ համար երկու բարեկամ երկրների միջև ռազմական գործողությունները և դրդել նրանց գտնել փոխզիջումային որոշումներ։ Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք են բերվել կրակի լիակատար դադարեցման ու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ «Կարևոր է, որ հիշատակված պայմանավորվածությունները կատարվում են։ Ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունացել է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի հարատև ու լիակատար ձևաչափով կարգավորման համար, ընդ որում՝ արդարության հիմքով՝ ինչպես ի շահ ադրբեջանի, այնպես էլ ի շահ հայ ժողովրդի»,- հայտարարել է ՌԴ նախագահը։