Մեր զորքերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել: Բերձորից Արաքսի ափն ընկած հատվածում՝ հարավային ուղղությամբ եղել են որոշակի գործողություններ:
Մարտունու եւ Ասկերան գյուղերի անտառային հատվածներում դիվերսոն խմբերի դեմ գործողությունները շարունակվում են: Հատկապես այսօր այն եղել է Ավետարանոց եկեղեցու եւ դեպի ծղնաղ գյուղի տարածքում: «Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր խմբերով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: