Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին կարևոր հայտարարություն արեց

Նիկոլ Փաշինյանն Արցախի մասին կարևոր հայտարարություն արեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով' Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային: Այս մասին հոկտեմբերի 26-ին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, ինչի ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ փոխզիջումների, սակայն հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի:

«Ադրբեջանը պատրաստ չի եղել ու հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջման: Սա է ամենակարևոր խնդիրը, որ թույլ չի տվել լուծել հարցը»,- նշեց վարչապետը: