Իսրայելացի մտավորականների հայտարարությունը հուսադրող է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Իսրայելացի մտավորականների հայտարարությունը հուսադրող է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:

Գոհացած եմ' հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջյուններս: