Արտակարգ դեպք Հայաստանում. հայտնաբերվել է կնոջ դի (լուսանկարներ)

Արտակարգ դեպք Հայաստանում. հայտնաբերվել է կնոջ դի (լուսանկարներ)

banner770

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորութմաբ: Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դ. Ղահրամանյանի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրատարից դուրս են բերել մոտ 70-75 տարեկան կնոջ դի: Դատաբժիշկը տեղում զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, դեմքի և ձախ ծնկան հատվածում կան քերծվածքներ, ինչը հնարավոր է, եղած լինի ընկնելու հետևանքով: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: