Արայիկ Հարությունյանը ցավալի լուր է հայտնում. կորոնավիրուսից աշխատակից է մահացել

Արայիկ Հարությունյանը ցավալի լուր է հայտնում. կորոնավիրուսից աշխատակից է մահացել

banner770

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.

 

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ' այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ: