Ո՞վ է եղել իրական դավաճանը. Այս ցանկը տարածեք, տարեք 10 դոլարանոցների աչքը մտցրեք

Ո՞վ է եղել իրական դավաճանը. Այս ցանկը տարածեք, տարեք 10 դոլարանոցների աչքը մտցրեք

banner770

Ո՞վ է եղել իրական դավաճանը

 

Այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էին փաստաբանները և մերժեց չորս նախկին վարչապետների երաշխավորությունը, քոչարյանականները հիստերիայի մի նոր ալիք բարձրացրեցին, թե ահա, նայեք, հերոսներին ինչպես են հալածում, Արցախի ազատամարտի գլխավոր դերակատարներին բանտ են նետում: Որ այսպիսի բան միայն թուրքը կաներ, որ սա դրսի պատվեր է:

 

Այսինքն, այս հիստերիան արդեն մի տարուց ավել է շարունակվում: Հատկապես ուշագրավ էր, որ իրենց մեդիակայսրությամբ, վարձու գրչակներով անընդհատ շեփորահարում էին, թե խայտառակություն է, որ մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրն է, իսկ նրա հիմնական հերոսը կալանքի տակ է:

 

Բայց այդ քարոզչական աղաղակի հիմնական մեխը այն է, որ այս դավաճան, ապազգային, հանցագործ, գործակալ իշխանությունները ընկել են Արցախյան պատերազմի հերոսների հետևից, հաշվի չեն առնում նրանց ներդրումը հաղթանակներում, սրանով իրենք թուլացնում են Արցախը, թշնամու ջրաղացին ջուր լցնում և այլն:

 

Մենք որոշեցինք այս բոլոր «լոլոներին» մի հատ փոքրիկ «սպրավոչկայով» պատասխանել: Զուտ փաստերով, զուտ վիճակագրությամբ: Ասում են՝ այս իշխանությունները հերոսներին դատում են, հալածում են, ուրեմն՝ դավաճան են:

Ուղղակի հիշեցնենք, 2018թ. մինչև հիմա արցախյան պատերազմի մասնակից դեմքերից երկու հոգի են կալանավորվել. Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը: Երեք հոգու նկատմամբ էլ քրեական գործ կա, սակայն նրանց նկատմամբ կալանք՝ որպես խափանման միջոց, չի կիրառվել. Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Սերժ Սարգսյանը:

 

Իսկ հիմա ներկայացնենք արցախյան ազատամարտին, բանակաշինությանը մասնակցած այն անձանց ցանկը, որոնք ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ոչ միայն ձերբակալվել են, այլ նաև՝ կալանքի տակ մնացել, և բացառությամբ մեկ հոգու (որը պայմանական ազատազրկման է ենթարկվել), մնացածը դատապարտվել են ազատազրկման: Ինչի համար են ձերբակալվել, ինչի համար են ազատազրկվել, որ հոդվածներով, դա առանձին թեմա է: Միայն ասենք, որ այդ ազատազրկվածներից մեծ մասը հետագայում արդարացվել է, մի մասը՝ Եվրոդատարանի վճռով:

 

1. Սմբատ Այվազյան, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, Քաշաթաղի առաջին պարետ
2. Սասուն Միքայելյան, «Սասուն» ջոկատի հրամանատար
3. Հակոբ Հակոբյան, «Մալաթիա» ջոկատի հրամանատար, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
4. Գեղամ Հարությունյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար
5. Հովիկ Հարությունյան, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, Հակահետախուզության վարչության առաջին պետ
6. Սամվել Բաբայան, Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս
7. Արարատ Զուրաբյան, ազատամարտիկ, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից
8. Վոլոդյա Ավետիսյան, ազատամարտիկ, գնդապետ
9. Դավիթ Մաթևոսյան, ազատամարտիկ, Մեղրու նախկին ոստիկանապետ
10. Հարություն Ուռուտյան, ազատամարտիկ
11. Մուշեղ Սաղաթելյան, ազատամարտիկ
12. Վանո Սիրադեղյան, ՀՀ ՆԳ նախկին նախարար, 1992թ. Լաչինի միջանցքի պաշտպանության համակարգողներից
13. Աշոտ Զաքարյան, «Կումայրի» ջոկատի հրամանատար
14. Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ
15. Մկրտիչ Սափեյան, ազատամարտիկ
16. Ժորա Սափեյան, ազատամարտիկ
17. Մյասնիկ Մալխասյան, ազատամարտիկ,
18. Խաչիկ Սիմոնյան, «Զովունի» ջոկատի հրամանատար
19. Վարդան Մալխասյան, ազատամարտիկ
20. Վլադիմիր Առաքելյան, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար
21. Սարգիս Հացպանյան, ազատամարտիկ
22. Սասուն Աղաջանյան, ազատամարտիկ, Փոխգնդապետ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր
23. Վահան Շիրխանյան, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

Այս ցանկը ամբողջական չէ: Ակնհայտ է, որ հալածանքների ենթարկված ազատամարտիկների, բանակի հիմնադրման ակունքներում կանգնած գործիչների թիվը շատ ավելի մեծ է: Այդ իսկ պատճառով մեր ընթերցողներին խնդրում ենք, եթե հիշում եք, գիտեք Քոչարյանի օրոք բռնադատված ազատամարտիկների, ուղարկեք անունները, ցանկում կավելացնենք:

Եվ եթե հիմա քոչարյանականները իշխանություններին որակում են դավաճան, որ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է և գտնվում է կալանքի տակ, ապա ի՞նչ անուն տալ այն մարդուն, որի օրոք այսքան հերոսներ, ազատամարտիկներ են հալածանքների ենթարկվել ու ազատազրկվել: Ընդ որում, նրանց մեծ մասին՝ բացի կալանավորելուց, նաև խոշտանգումների, ծեծի ու կտտանքների են ենթարկել, նրանցից շատերի ազգականներին, ընտանիքի անդամներին՝ կին ու երեխաներին, ընկերներին են հալածել, ծեծի ենթարկել, բանտ նետել: Դուք որոշեք, թե ով է եղել իրական դավաճանը, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողը:

 

Այս ցանկը տարածեք, տարեք 10 դոլարանոցների աչքը մտցրեք, թող իմանան, իրենց իսկ տրամաբանությամբ, իրենց իսկ խոսքերով է իրենց սիրելի «հերոսը» դավաճան:

 

Հ.Գ. Վազգեն Սարգսյանի, Արմենակ Արմենակյանի, Նորայր Դանիելյանի մասով դեռ չենք խոսում: