Խոշոր ավտովթար Արարատի մարզում․կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․կան վիրավորներ

banner770

shamshyan.com-ը գրում է․

 

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01;00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Եփրեմ Լաչինյանը իր վարած BMW X5 մակնիշի 35 NF 959 համարանիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի սկզբնամասում՝ Բուրաստան ցուցանակի մոտ, դեռ այհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել կամրջի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ե. Լաչինյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ռաֆայել Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գեղամ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օպերատիվ՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Միհրան Հայրապետյանի գլխավորությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: