Կորոնավիրուսի հաստատված 5606 դեպք կա, որից 70-ը՝ մահվան ելքով․ նոր տվյալներ

Կորոնավիրուսի հաստատված 5606 դեպք կա, որից 70-ը՝ մահվան ելքով․ նոր տվյալներ

banner770

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից.

2581-ն' առողջացած,70-ը' մահվան ելքով,2928 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 255 առողջացած։ Կատարվել է 1751 թեստավորում։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 5271, որից 2419-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2758-ը, բացասական թեստերը եղել են՝ 44071-ը, մահվան դեպքերը՝ 67-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ը։