Արտակարգ դեպք Երևանում. Ինչպես է վարչապետի օգնականը բանակցում կամրջից նետվել ցանկացող տղամարդու հետ (տեսանյութ)

Արտակարգ դեպք Երևանում. Ինչպես է վարչապետի օգնականը բանակցում կամրջից նետվել ցանկացող տղամարդու հետ (տեսանյութ)

banner770

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, երեկ՝ մայիսի 20-ին, մի տղամարդ սպառնում էր ինքնասպան լինել՝ ցած նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում էին կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:

Դեպքի վայր էր մեկնել նաև վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը, ով փորձում էր համոզել ինքնասպանության փորձ կատարողին հետ կանգնել իր մտադրություններից։

 

ArmLur.am-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է վարչապետի օգնականը բանակցում տղամարդու հետ: