Արտակարգ դեպք Հայաստանում. 12 տարեկան տղայի են բռնաբարել

Արտակարգ դեպք Հայաստանում. 12 տարեկան տղայի են բռնաբարել

banner770

Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով:

 

Վերջինս իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի տաբատը և երեխայի կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տականքը իր սև գործը անելուց հետո երեխային սպառնացել է, որ ոչ մեկին ոչինչ չասի, հակառակ դեպքում կմորթի:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալ Վարդան Մ-ին, ով բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է քննչական բաժին: