Գավառում սպանությունների թիվը հասավ 4-ի. մի խումբ տականքներ ներխուժել են հիվանդանոց և կտրել վիրավորների վիզը. նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ

Գավառում սպանությունների թիվը հասավ 4-ի. մի խումբ տականքներ ներխուժել են հիվանդանոց և կտրել վիրավորների վիզը. նոր՝ սահմռկեցուցիչ մանրամասներ

banner770

Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։

 

Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ  Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել սպանության վայրից վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն այնքան շատ են եղել, որ ոստիկանները չեն կարողացել նրանց դեմն առնել, ինչից հետո վիրավորներց 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասելով մեկի պարանոցը, ովքեր, ըստ հիվանդանոցի մոտ հավաքված քաղաքացիների, մահացել են: Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև մի քաղաքացի, ով սպանվածների բարեկամն է եղել ու նրան հիմա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: Այս պահին էլ Երևանից Գավառ են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, մի մասն էլ հսկողություն է իրականացնում Նորատուս գյուղում: