Աստղաբանի կանխատեսումները կորոնավիրուսի վարակի, սահմանափակումների մասին. ինչ է լինելու Հայաստանի հետ

Աստղաբանի կանխատեսումները կորոնավիրուսի վարակի, սահմանափակումների մասին. ինչ է լինելու Հայաստանի հետ

banner770

Մարտի 16-ից մայիսի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է կորոնավիրուսի տարածման պատճառով: Իշխանությունը կոչ է անում տանը մնալ, արգելված են մեծամասշտաբ միջոցառումները: Ինչքա՞՞ն կարող է տեւել այս վիճակը, ե՞րբ կյանքը բնականոն հունի մեջ կընկնի, Araratnews.am-ը զրուցել է աստղաբան Լյուսյա Հակոբյանի հետ, որը դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր՝ այս տարի շատ կլինեն հիվանդություններ:

Աստղաբանի խոսքով՝ բավականին հարցեր կան 2020 մայիսի 11-ից սեպտեմբերի 30-ը: «2020-ին կլինի 6 խավարում, որոնցից մեկը եղավ նախորդ տարվա դեկտեմբերին: Հունիսի 9-ին լինելու է լուսնի խավարում, հունիսի 21-ին՝ արեւի խավարում, հուլիսի 5-ին՝ լուսնի խավարում: Նոյեմբեր-դեկտեմբերին դարձյալ խավարումներ կլինեն: Սա նշանակում է, որ տարին լարված կլինի: Սկսվել է մաքրման սիստեմը, մեղքերից մաքրվելու իրավիճակը»,- ասաց  Լյուսյա Հակոբյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մայիսի 11-ից սեպտեմբերի 30-ը կփակվեն սահմանները, կլինի բիզնեսի, տնտեսության անկում: Սահմանները շուտ չեն բացվի.  որոշ թռիչքներ կլինեն, բայց զանգվածային թռիչքներ չեն լինի: «Հայաստանում, ի տարբերություն մյուս երկրների, կլինի համեմատաբար հանգիստ իրավիճակ: Մահացության այն ցուցանիշը, որն այլ երկրներում կա, մեր երկրում չի լինի, որովհետեւ Աստված մեզ շատ է սիրում: Ընտանեկան հարցերում կարդինալ մեծ փոփոխություններ են լինելու՝ այս փակ վիճակի պատճառով կլինեն ամուսնալուծություններ: Բավական հարցեր ի հայտ են գալու ժառանգության հետ կապված, որոնք շատերն աչքաթող են արել: Գումարային հարցեր եւս կլինեն այս ժամանակաշրջանում. այն մեծ գումարները, որոնք վաստակել են անարդար, հարստացել են, դրանք կորցնելու են: Եվ ովքեր այս շրջանում այս վիճակից օգտվելով անարդարորեն են օգտագործել, կաշառել են մարդկանց, նրանց էլ է դա վերաբերում: Վերջին օրերին հողեր հանձնելու մասին են խոսում, բայց նման բան չի լինի: Թողենք՝ մեր վարչապետն աշխատի, բավական է քարկոծենք նրան»,- հորդորեց աստղաբանը:

Ինչ վերաբերում է վիրուսներին, աստղաբանի խոսքով, դրանք եղել են, կան ամբողջ աշխարհում, սակայն այն, ինչ ասում են կորոնավիրուսի մասին, ըստ նրա, «բոլոլա» է: «Տանը մնալու այս իրավիճակը կրկին ցույց է տալիս, որ Աստված աշխարհը սիրում է: Ինչո՞ւ է այս ամենը կատարվում աշխարհում՝ որովհետեւ մոտեցել  է  հատուցման ժամանակաշրջանը, Տիրոջ գալն է մոտեցել»,- հավաստիացրեց տիկին Հակոբյանը:

Աստղաբանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին դժվարությունները բարի, հանգիստ ձեւով անցկացնել, առանց չարանալու (ով չարացավ, պատասխան է ստանալու) մեր արժեքների մասին մտածել, ապրել կարգուկանոնով:

Լյուսյա Հակոբյանը վստահեցնում է՝ եթե տանը մնալու այս իրավիճակը չլիներ, ապա շատ ողբերգություններ կլինեին՝ ավտովթարներ, ավիավթարներ, պատերազմ:

Աստղաբանի համար անհասկանալի է, թե ինչու են Հայաստանում յուրաքանչյուր մահվան պատճառ կորոնավիրուսը համարում: «Մահացածներն առողջական խնդիրներ ունեին՝ տարեցներն էին: Երբ Զատիկը եղավ, Աստված հարություն առավ, վարագույները բացվեցին, մաքրում տեղի ունեցավ: Զգոն լինելը, կարգուկանոնին հետեւելը լավ է, բայց այն աստիճանի չէ, որ ներկայացնում են»,- պնդում է աստղաբանը:

Տանը փակված մնալը, Լյուսյա Հակոբյանի տեղեկացմամբ, դրական է ազդել շատ ընտանիքների վրա. շատ ընտանիքներ բարիացել են, մարդիկ տնից բիզնեսով են զբաղվում, բացահայտում են իրենք իրենց:

Կորոնավիրուսից հետո, երբ կյանքը բնականոն հուն կվերադառնա, աստղաբանի խոսքեորվ՝ մարդիկ իրար հետ այլ կերպ կվարվեն, նրանց վերաբերմունքը, ապրելակերպը կփոխվի: «Մայիսի մեկից Հայաստանում էլ, աշխարհում էլ այս սահմանափակումները կթուլանան, բայց ամբողջությամբ չեն վերանա: Չեմ ուզում վախեցնել, բայց ավելի վատ հիվանդություններ են լինելու: Խոսքս վեներական հիվանդության մասին է: Դրանից պետք է մարդիկ խուսափեն, քանի որ սերունդ է ծնվելու, այն էլ ոչ լիարժեք»,- ավարտեց իր խոսքը աստղաբան Լյուսյա Հակոբյանը:

Սոնա Դավթյան