Կարևոր տեղեկություն՝ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների համար՝ քաղաքացիության վերաբերյալ

Կարևոր տեղեկություն՝ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների համար՝ քաղաքացիության վերաբերյալ

banner770

ՌԴ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին օրենք է ստորագրել ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հեշտացնելու մասին: Ինչպես փոխանցում է Iz.ru-ն։

 

«Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մշտական բնակություն են հաստատել ՌԴ տարածքում, իրավունք ունեն դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարզեցված եղանակով»,- ասվում է փաստաթղթում:

 

Օրենքը չեղարկում է ռուսական քաղաքացիություն ստանալուց առաջ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու պահանջը: Օրենքը ապրիլի 17-ին հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը: Բացի այդ, չեղարկվում է ԽՍՀՄ-ում ծնված և նախկին խորհրդային երկրներում ապրող, սակայն այդ երկրների քաղաքացիություն չստացած անձանց նկատմամբ ներկայացվող պահանջը, որի համաձայն՝ նրանք պետք է պարտադիր 3 տարի բնակվեին Ռուսաստանում և ներկայացնեին եկամտի օրինական աղբյուրը:

 

Այս կանոնը տարածվում է նաև ՌԴ քաղաքացիների արտասահմանցի ամուսինների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև արտասահմանցիների վրա, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացի է և բնակվում է Ռուսաստանում: