Թվաց՝ կերել է ինձ. սապատավոր կետը կուլ է տվել փոքր նավակն ու թիավարողին, հետո երախից դուրս շպրտել.

Թվաց՝ կերել է ինձ. սապատավոր կետը կուլ է տվել փոքր նավակն ու թիավարողին, հետո երախից դուրս շպրտել.

Չիլիի ափերին՝ Մագելանի նեղուցում, սապատավոր կետը կուլ է տվել փոքր նավակն ու 24-ամյա թիավարողին, ապա վայրկյաններ անց՝ երախից դուրս շպրտել։ Տղայի հայրը նկարահանելիս է եղել որդուն, երբ կետը հանկարծակի հարձակվել է նավակի վրա։

«Ինձ թվաց, թե մահացել եմ։ Ինձ թվաց, որ նա կերել է ինձ, որ կուլ է տվել ինձ»,- միջադեպից հետո ասել է կետի բերանում մի քանի վայրկյան մնացած և քերծվածքներ ստացած տղան:

Հայրը և որդի կարողացել են ապահով հասնել ափ։