Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

Շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը:


ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։

Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։

 

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոչ միայն Ներքին գործերի նախարարության, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հոգեբաններ: