Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացման ենթակա բարեփոխումները, մասնավորապես՝ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, ինչպես նաև ձեռնարկատիրությունների համար հավասար և արդար մրցակցային պայմանների ամրապնդմանը նպաստող միջոցառումների մանրամասները:

 

Կողմերը, կարևորելով ՀՀ տնտեսական զարգացմանն ուղղված շարունակական երկխոսությունը, քննարկել են համագործակցության հետագա հեռանկարներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: