Տարոն Իսպիրյանը`Պոնչը, անճանաչելի է դարձել. որքան է փոխվել նա

Տարոն Իսպիրյանը`Պոնչը, անճանաչելի է դարձել. որքան է փոխվել նա

Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։

 

Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։

 

Տարոն Իսպիրյանը շատ հաճախ չէ, որ խոսել է այս մասին սակայն նրա վերջին հրապարակումներում երևում է, որ դերասանը բավականաչափ նիհարել է՝ կորցնելով տասնյակ կիլոգրամներ ու այն էլ կարճ ժամանակահատվածում։

 

Դերասանի մասնակցությամբ վերջին լուսանկարը, թերևս, կրկին ապացույցն է այն բանի, որ նա չափազանց նիհարել ու անճանաչելի է դարձել:

 

Նշենք, որ դերասանը կանգնել է նիհարելու որոշմանը հատկապես իր և Տոմայի ամուսնության մասին հայտարարելուց հետո: