FLYONE ARMENIA ավիաընկերության թիմն ուներ հատուկ առաքելություն՝ կազմակերպել հանդիպում տուրիստական գործակալությունների հետ

FLYONE ARMENIA ավիաընկերության թիմն ուներ հատուկ առաքելություն՝ կազմակերպել հանդիպում տուրիստական գործակալությունների հետ

Հունվարի 24-ին FLYONE ARMENIA ավիաընկերության թիմն ուներ հատուկ առաքելություն՝ կազմակերպել հանդիպում տուրիստական գործակալությունների հետ: Միջոցառմանը մասնակցել են 130 տուրիստական գործակալ:

 

Հանդիպման ընթացքում ավիաընկերության կոմերցիոն տնօրենը ներկայացրել է "2024 թվականի արդյունքները և 2025 թվականի ակնկալիքները" թեմայով ելույթ, ինչպես նաև B2B մենեջերը, խոսել է "Համագործակցություն և բիզնես հնարավորություններ" թեմայի շուրջ:

 

Միջոցառման կարևոր մասն էր B2B համակարգում 2024 թվականին լավագույն վաճառք իրականացրած թոփ 3 գործակալությունների մրցանակաբաշխությունը: