Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը և դերասան Գևորգ Գրիգորյանը ամիսներ առաջ են հաստատել իրենց հարաբերությունները:
Նրանք ինստագրամյան էջում հրապարակել էին տեսանյութ, որում բացահայտել են՝ երկուսից ով է առաջինը սեր խոստովանել մյուսին:
Գևորգը նաև սկսել է էլ ավելի ակտիվ արձագանքել Ռոմելայի լուսանկարներին:
Զույգը վերջին շրջանում նաև հրապարակում է արխիվային լուսանկարներ, որոնք արվել են իրենց միության ոչ հանրային փուլում:
Հերթական անգամ Ռոմելան մեկ տարի առաջվա լուսանկար է հրապարակել.
«Սեր»,- կից գրել է դերասանուհին: